Հետևեք մեզ։

Մեկ տուժած վիրահատվում է. Առողջապահության նախարարությունը Հաղարծինի մոտ տեղի ունեցած վթարից տուժածների մասին

16:51, 02 նոյեմբեր 2025
Մեկ տուժած վիրահատվում է. Առողջապահության նախարարությունը Հաղարծինի մոտ տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։ 

 Առողջապահության նախարարությունը հայտնում է . «Այս պահին  անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն :
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:

Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության  միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:

Կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն` ավելի ուշ»:

Վերլուծական