Հայաստանում երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է emsc.eu-ից:
Երկրաշարժը զգացվել է Շիրակում և Լոռիում: Ուժգնությունը կազմել է 4,2մագնիտուդ:
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ նոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:49-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4.1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացել են՝ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ։