Հետևեք մեզ։

Կաթողիկոսի եղբայրը և եղբորորդին ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին․ փաստաբան

09:55, 03 նոյեմբեր 2025
Կաթողիկոսի եղբայրը և եղբորորդին ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին․ փաստաբան

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն․ գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:

Վերլուծական