Հայաստանում վիճակագրական պատկերում շատ փոքր տոկոս են կազմում այնպիսի հանցագործությունները, որոնք պլանավորված են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Հայաստանի Հանրապետությունն աչքի չի ընկնում կազմակերպված, նախապատրաստված լուրջ հանցագործությունների վիճակագրությամբ: Մեր վիճակագրական պատկերում շատ փոքր տոկոս են կազմում այնպիսի հանցագործությունները, որոնք պլանավորված են: Առավելապես սպանությունների ընդհանուր պատկերում նկատում ենք այնպիսի դեպքերը, որոնք պահի ազդեցության տակ առաջացած վիճաբանության շարունակություն են»,-ասաց նախարարը: