Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 3-ը շարունակում են ստանալ բուժօգնություն: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել, կա 18 տուժած։