Հետևեք մեզ։

Հիշեք՝ ով ա ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել՝ իշխանություն դառել ու ինչի տեր ա դառել, ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

12:59, 15 հունիս 2023
Հիշեք՝ ով ա ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել՝ իշխանություն դառել ու ինչի տեր ա դառել,  ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

Մինչև ապրիլյան պատերազմը ՀՀ ԶՈՒ-ում 1920-30-ականների արտադրության KS-19 հրանոթներ էին, 1960-70-80-ականների ԶԻԼ-եր էին տեղափոխում ներ զինվորներին: Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:


Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց. «Դու էլ առանց մայկա, տռուսիկ»:


Ալեքսանյանը պատասխանեց Օհանյանի դիտարկմանը. «Ես այդ ժամանակ բանակում էի ու այո, ձեր ղեկավարած բանակն ինձ մայկա, տռուսիկ չէր տալիս»:


Պատգամավորների բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով Օհանյանին  լռել, Օհանյանն իր հերթին արձագանքեց. 
«Ինքը շատ փոքր մարդ է, որ խոսի բանակից»:


Վերոնշյալին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց.  «Դուք չեք որոշողը՝ ով է փոքր մարդ: Էնպես չի, որ այս դահլիճում նստած մնացածը տենց եսիմ ովքեր են, բայց ես դրա մասին բարձր չեմ խոսում։ Հիշեք՝ ով ա, էլի, ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել՝ իշխանություն դառել ու ինչի տեր ա դառել, կարամ ցուցակը ներկայացնեմ՝ ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով։ Իսկ հիմա լքեք դահլիճը, կամ հանգստացեք նստեք, կամ անհանգիստ նստեք։ Ինձ թվում ա՝ Դուք չեք գիտակցում՝ որտեղ եք գտնվում և ով եք Դուք»։


Այնուհետև Ալեն Սիմոնյանը հորդորեց Օհանյանին լքել ԱԺ նիստերի դահլիճը, և Օհանյանի հարցադրմանը, թե ի՞նքը պետք է որոշի, պատասխանեց. «Եթե խախտեք կանոնները, այո, ես կորոշեմ: Կամ հանգստացեք նստեք, կամ անհանգիստ նստեք: Ինձ թվում է՝ դուք չեք գիտակցում որտեղ եք գտնվում և ով եք դուք»: