Հետևեք մեզ։

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, 1 անձ ձերբակալվել է․ ՔԿ

13:58, 03 նոյեմբեր 2025
Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, 1 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Հայտնում է ՔԿ խոսնակը։
Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):
 
Վերջինս ձերբակալվել է:

Վերլուծական