Հետևեք մեզ։

Ես չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ էլ, բարեբախտաբար, չկա թմրանյութ․ Հայկ Սարգսյան

13:01, 15 հունիս 2023
Ես չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ էլ, բարեբախտաբար, չկա թմրանյութ․ Հայկ Սարգսյան

  Ցանկացած հանցագործության դեմ պայքարելու համար հիմնականում կա երկու սկզբունք, առաջինը՝ պատժի խստությունն է, հաջորդը՝ պատժի անխուսափելիությունն է։ Տվյալ դեպքում, իմ առաջարկության իմաստը և նպատակն այն է, որ ենթադրյալ հանցագործները, ովքեր վաճառում են թրմանյութ մեր քաղաքացիներին, իմանան, որ ոստիկանները մեծ պարգև են ստանալու իրենց հայտնաբերելու դեպքում, դրանով իսկ մեկ անգամ ևս մտածեն թմրանյութ վաճառելուց առաջ։

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով թմրանյութերի շրջանառության դեմ պայքարին վերաբերող իր ներկայացրած առաջարկին, ըստ որի ոստիկանները կպարգևատրվեն 500 հզր դրամով։

«Եթե, օրինակ, լինի մեծ պարգևատրման ֆոնդ, որ մարդիկ պատրաստ լինեն երեկոյան տուն գնալուց հետո նույնպես աշխատանք կատարեն և հավելյալ թմրանյութեր վաճառողներին ձերբակալեն, և նրանց թիվը քչանա, մեր հասարակությունը, իրականում, շատ արագ տեմպերով կսկսի առողջանալ։ Նաև բազմաթիվ այլ հանցագործություններ են տեղի ունենում թմրանյութերի ազդեցությունների ներքո, այսինքն՝ թմրանյութ վաճառելն իր հետ բերում է նաև այլ հանցագործությունների աճի»,-ասաց պատգամավորը։ Դիտարկմանը, թե իրենց խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էր ասել, թե միջին վիճակագրական բոլոր խնջույքներում էլ թմրանյութ օգտագործում են, հիմա ինքը, որ խնջույքների է մասնակցում, թմրանյութ կա՞, օգտագործո՞ւմ է, Հայկ Սարգսյանն ասաց․ «Ես չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ, բարեբախտաբար, չկա թմրանյութ։ Բայց ես չեմ ուզում հիմա մեկնաբանել իմ գործընկերոջ ասածը, ինքն այլ կոնտեքստում է դա ասել»։

ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանում կա թմրանյութ, որը վաճառվում է Տելեգրամի ալիքներով, համացանցով, ինչի դեմ պայքարելը շատ բարդ է։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։