«Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակում միջոցառումների կազմակերպումը դարձյալ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն է իրականացրել՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով։
Factor.am-ը գնումների պետական` Armeps.am հարթակից տեղեկանում է, որ Երևանի քաղաքապետարանն ընկերությանը վճարել է 332 միլիոն 934 հազար 895 դրամ կամ 865 հազար դոլար։ Ուշագրավ է, որ տոնակատարությունները սկսվել են հոկտեմբերի 11-ից, ծառայությունների մատուցման պայմանագիրը, ըստ հարթակի, կնքվել է հոկտեմբերի 24-ին։ Ընկերությունը պարտավորվել է միջոցառումներ կազմակերպել Երևանի տարբեր հատվածներում։ Մասնավորապես, Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Երևանի Ազատության հրապարակում, Դիանա Աբգարի զբոսայգու տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հանրապետության հրապարակում։ Տոնակատարություններն ամփոփող եզրափակիչ համերգի ընթացքում ելույթ ունեցան Թաթա Սիմոնյանը և Լյուբով Ուսպենսկայան։
Թե Երևանի քաղաքապետարանը որքան է վճարել նրանց, դեռ հայտնի չէ․ Factor.am-ը հոկտեմբերի 1-ին գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել տոնակատարության շրջանակում կազմակերպված միջոցառումների ծախսերի վերաբերյալ, բայց պատասխանը դեռ չենք ստացել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: