Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, հայտարարել է, որ «Սևանա լիճ» անվանումը գոյություն չունի, իսկ պատմականորեն այն հայտնի է եղել որպես «Գյոյչա լիճ»։
Նրա խոսքով՝ գիտնականներն արդեն մի շարք ուսումնասիրություններ են իրականացրել այս թեմայով, սակայն անհրաժեշտ է ավելին անել՝ կազմակերպել հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակել քարտեզներ և նյութեր։
Ալիևը նշել է, որ 20-րդ դարի սկզբի ռուսական կայսերական քարտեզներում այսօրվա Հայաստանի տարածքի տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն, և դրանց թվում Սևանա լիճը նշված չէ՝ դրա փոխարեն հանդիպում է Գյոյչա լճի անվանումը։