Հետևեք մեզ։

Թալինի համայնքապետարանն առանց Մայր Աթոռի թույլտվության շինաշխատանքներ է սկսել եկեղեցու տարածքում

15:15, 03 նոյեմբեր 2025
Թալինի համայնքապետարանն առանց Մայր Աթոռի թույլտվության շինաշխատանքներ է սկսել եկեղեցու տարածքում

Թալինի համայնքապետարանն, առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։

Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին:

Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս առհամարական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը:

Վերլուծական