Հետևեք մեզ։

Էջմիածնի Քիմիկների զորամասից գույքի հափշտակության գործով չորս մեղադրյալ կա․ նոր մանրամասներ

15:31, 03 նոյեմբեր 2025
Էջմիածնի Քիմիկների զորամասից գույքի հափշտակության գործով չորս մեղադրյալ կա․ նոր մանրամասներ

Էջմիածնի Քիմիկների զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձանց, այդ թվում՝ ՊՆ ծառայողների։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում, ինչին հաջորդել են ձերբակալություններ։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ ձերբակալվածների շրջանում բարձրաստիճան ծառայողներ չկան։

Վերլուծական