ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ ասելով, որ սովորություն չունի անդրադառնալ այնպիսի խոսքերին, որոնք անձամբ չի լսել կամ չի կարդացել։
«Կարդալու եմ Ալիևի հայտարարությունները, և եթե անհրաժեշտություն լինի, կարձագանքեմ», — նշել է նախարարը։
Պապիկյանը նաև ընդգծել է, որ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը նկատելիորեն մեղմվել է, ինչը, ըստ նրա, արտացոլվում է նաև սահմանային իրավիճակում․ «Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, դա հորինված չէ, այլ իրականություն»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Ալիևը հրաժարվել է այցելել Հայաստան, Սուրեն Պապիկյանը պատասխանել է․ «Ուզո՞ւմ եք Ադրբեջանի նախագահի փոխարեն ես պատասխանեմ։ Չունեմ այդ պատասխանը»։