Ֆեյբուքյան օգտատեր Հովհաննես Հարությունյանը գրառում էր կատարել և նշել, որ Երևանի պետական համալսարանի դասախոսները կամավորության սկզբունքով հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու են Թուրքիա՝ վերապատրաստման։
Aysor.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը նշեց, որ ծրագիրը գերմանական է, պարզապես այս տարի այն անցկացվելու է Ստամբուլում.«Դա գերմանական DAAD ծրագիրն է, հերթական վերապատրաստման դասընթացն է դասախոսների համար կազմակերպված, այս անգամ պարզապես այն տեղի է ունենալու Ստամբուլում։ Այսինքն՝ այն ոչ թե Թուրքիան է կազմակերպել, այլ Գերմանիան»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: