Կաթողիկոսի եղբորը` Գևորգ Ներսիսյանին կկալանավորեն 1 ամսով, @ArmeniaSputnik–ին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Դատավոր Արման Բաբախանյանը որոշել է կալանավորել մեկ ամիս ժամկետով: Քիչ հետո կքննվի Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը»,–ասաց նա:
Ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը: