Ծափաթաղում 3-ամյա երեխայի առերեւույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն։
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ փորձաքննության արդյունքներից պարզ է դարձել, որ 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։ Քննչական կոմիտեն նաև հայտնել էր, որ երեխային սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա հայրը։
2025 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ին ՆԳՆ ոստիկանությունը հայտնեց, որ փրկարարները հայտնաբերել են Տիգրան Օվանեսովի դին։