Հետևեք մեզ։

Ուղևորը պահանջել է վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ, ապա հնչեցրել հայհnյանքներ․ պարզաբանում

22:09, 03 նոյեմբեր 2025
Ուղևորը պահանջել է վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ, ապա հնչեցրել հայհnյանքներ․ պարզաբանում

Նոյեմբերի 2-ին անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։ Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ, այս մասին գրել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

 

«Վարորդն ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ Ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ, հայհոյանքներ, ապա զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է։

 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդն այսօր տվել է հանցագործության մասին հաղորդում, իսկ ավտոբուսի տեսախցիկները՝ ըստ պատշաճի, պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին»,-գրել է նա։

Վերլուծական