Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով ժամանել է Դոհա

22:32, 03 նոյեմբեր 2025
Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով ժամանել է Դոհա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նշենք, որ Խաչատուրյանը նոյեմբերի 4-6-ն աշխատանքային այցով կլինի Կատարում՝ Համաշխարհային սոցիալական համաժողովին մասնակցելու համար։

Հանրապետության նախագահը համաժողովի ընթացքում հանդես է գալու ելույթով, նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումներն արտասահմանյան գործընկերների հետ։

Վերլուծական