Հետևեք մեզ։

Ֆինլանդիայի նախագահն առաջարկել է, որ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովի ժամանակ

23:53, 03 նոյեմբեր 2025
Ֆինլանդիայի նախագահն առաջարկել է, որ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովի ժամանակ

 

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպել նոյեմբերի վերջին Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում, որտեղ տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը: ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները, սակայն, չեն պլանավորում մասնակցել գագաթնաժողովին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։ 

 

Ստաբն իր առաջարկը ներկայացրել է Հելսինկիում Ազգային պաշտպանության դասընթացի բացման ժամանակ։ Նա նաև անդրադարձել է միջուկային զենքին, Ֆինլանդիայի պաշտպանությանը և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը։

 

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 22-23-ին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայացված կլինի պատշաճ մակարդակով (նախորդ տարիներին միջոցառմանը մասնակցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը)։ ԱՄՆ-ն գագաթնաժողովում կներկայացնի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

 

Վերլուծական