Հետևեք մեզ։

Պակիստանի վարչապետը հայտնել է՝ որ դեպքում է հնարավոր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը

13:39, 15 հունիս 2023
Պակիստանի վարչապետը հայտնել է՝ որ դեպքում է հնարավոր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը

Ես գոհ եմ, որ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն արդեն ընթանում են։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆը։


«Ինչպես գիտեք, Պակիստանն այն քիչ երկրներից է, որը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում Հայաստանի հետ։ Եթե Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո մեզ հաղորդագրություն ուղարկեք, մենք կարող ենք ուսումնասիրել այս հարցը»,- ասել է Շարիֆը: