Հետևեք մեզ։

Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանը ժամավաճառությամբ է զբաղվել բուհում

14:08, 04 նոյեմբեր 2025
Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանը ժամավաճառությամբ է զբաղվել բուհում

Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանը ժամավաճառությամբ է զբաղվել բուհում։

«Նախարարությունը ստացել է բողոքը և ուղարկել բուհին՝ դիտարկման։ Չեմ կարծում, որ կարելի է հեշտությամբ մանիպուլացնել մեր սովորողներին, դասախոսները չպետք է դրանով զբաղվեն։ Կրթության համար դու վճարում ես ու դրա դիմաց պետք է ստանաս որակյալ գիտելիք ու կարողություն։ Բուհում ժամավաճառությամբ չպետք է զբաղվել»,- ԱԺ-ում հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք, որ Սահակ Մանուկյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանը։

«Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից»,–գրել է նա սոցցանցում։

Վերլուծական