84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին, որը այդ պաշտոնը զբաղեցրել է Ջորջ Բուշ Կրտսերի օրոք։ Այս մասին հայտնել է Punchbowl պորտալի հիմնադիր Ջեյք Շերմանը։
«ԱՄՆ 46-րդ փոխնախագահ Ռիչարդ Չեյնին մահացել է երեկ՝ 2025 թվականի նոյեմբերի 3-ին, երեկոյան։ Նա 84 տարեկան էր։ Նախկին փոխնախագահը մահացել է թոքաբորբի և սրտի հիվանդության բարդություններից», – ասվում է հայտարարության մեջ։