Հետևեք մեզ։

«Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա գրի, որ Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև

14:33, 15 հունիս 2023
«Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա գրի, որ Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև

Պակիստանը մի երկիր է, որը դիվանագիտական ​​հարաբերություններ չի հաստատում Հայաստանի հետ, սա եղբայրական երկրի դիրքորոշում է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ալիևը նշել է, որ Պակիստանի վարչապետին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին

«Համաձայնագրի ստորագրման հեռանկարներ կան։ Պարզապես Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա գրի այն, ինչ իրենք արդեն պաշտոնապես հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը:

Նշենք, որ ավելի վաղ Պակիստանի վարչապետը հայտարարել էր, որ եթ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, Պակիստանը կդիտարկի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը: