Ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը կարծում է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը տալիս է կողմերի միջև վիճահարույց հարցերի պատասխանները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը, որը Երևանում մասնակցում է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած համաժողովին, անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։
Անդրադառնալով հարցին, թե նման հայտարարություններն արդյոք չեն խաթարո՞ւմ հարաբերությունների նորմալացումը և չեն խոչընդոտո՞ւմ խաղաղության գործընթացին՝ադրբեջանցի փորձագետը ևս մեկ անգամ վկայակոչեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը։
«Այդ փաստաթղթում հստակ ամրագրված է այն կետը, որի համաձայն՝ կողմերը պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը»,- շեշտեց ադրբեջանցի փորձագետը։