Հայաստանում կապիտալի շուկան թույլ է զարգացած, բայց դա կարևորագույն ոլորտ է, և օետք է զարգացնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Ըստ նրա՝ դրա զարգացման համար միջազգային գործընկերների հետ շփումներն են կարևոր, համագործակցությունը,մ միջազգային ներդրողների մասնակցությունը, փորձի փոխանակման հնարավորությունները։
«Հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար կա համապատասխան օրենսդրական բազա։ Այսօր ֆինանսական համակարգը բանկային հատվածի գերիշխող համակարգ է, բայց դա չի նշանակում, որ կապիտալի շուկայի զարգացման հնարավորություններ չկան»,- հավելեց տնտեսագետը։