Հետևեք մեզ։

Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով կա զnh

21:54, 04 նոյեմբեր 2025
Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով կա զnh

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնտեղեկություն է ստացվել, որ Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչությանհրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտականհաշվարկ։

 

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «GAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի բեռնատարը«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հոսպիտալացման ճանապարհին ուղևորներից մեկը մահացել է։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը։

Վերլուծական