Հետևեք մեզ։

Մեզ մոտ քաղաքական գործ հասկացողություն չկա․ ՔԿ նախագահ

11:13, 05 նոյեմբեր 2025
Մեզ մոտ քաղաքական գործ հասկացողություն չկա․ ՔԿ նախագահ

Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ իրենց աշխատանքի մեջ «քաղաքական գործ» հասկացություն գոյություն չունի։

«Ձեզ համար է քաղաքական, մեզ համար՝ ոչ։ Մեզ մոտ քաղաքական գործ հասկացողություն չկա», — ասաց Պողոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Խամոյանը նաև հետաքրքրվեց Սամվել Կարապետյանի հետ քննչական որևէ գործողություն եղել է, թե ոչ, ներգրավված է 52 քննիչ և հավելեց, որ իր տեղեկություններով չի կատարվել։

ՔԿ նախագահը պատասխանեց, որ հիմա չի ներկայացնի քննությունը, որը ենթադրում է ոչ միայն մեղադրյալի հետ կապված գործողություններ, այլև այլ գործողություններ։

ՔԿ նախագահը նաև անդրադարձավ կալանքի միջնորդությունների վիճակագրությանը՝ նշելով, որ դրանց թիվը զգալիորեն նվազել է։ Նրա խոսքով՝ կալանքի միջնորդությունների քանակը 16,4 տոկոսով պակասել է, ինչը, ինչպես ընդգծեց նա, «հսկայական ցուցանիշ է»։

Վերլուծական