Հետևեք մեզ։

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել ավիաչվերթերի քանակը. Միրզոյան

11:33, 05 նոյեմբեր 2025
Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել ավիաչվերթերի քանակը. Միրզոյան

«Օրբելի 2025. Խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային ֆորումի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել ավիաչվերթերի քանակը։

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ գոյություն ունեցող թռիչքների հետ մեկտեղ նախատեսվում է ավելացնել նոր ուղղություններ՝ Երևան, Գյումրի, Ստամբուլ, իսկ հնարավոր է՝ նաև Անկարա։ Միրզոյանը ընդգծել է, որ առաջիկայում Շիրակ օդանավակայանը նույնպես կմիանա չվերթերին, ինչը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը։

Միրզոյանը նշել է, որ մինչ այժմ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում հիմնական խոչընդոտը փակ սահմաններն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն են եղել։ Սակայն, ինչպես ասաց նախարարը, ներկայում կողմերը վարում են ինտենսիվ և բովանդակային քաղաքական երկխոսություն, որը բաց և հանրային ձևաչափով է իրականացվում։

 

 

Վերլուծական