Հետևեք մեզ։

Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոլչա». Միրզոյան

11:50, 05 նոյեմբեր 2025
Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոլչա». Միրզոյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Գյոլչա» անվանման գործածումը «Սևանի» մասին խոսելիս չի տեղավորվում խաղաղության խոսույթում.աս մասին նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոլչա»։

 

Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոլչա»։ Միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել՝ կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ ուզում պատմությամբ ավելի հետ գնալ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա, խոսենք իրական Հայաստանի, իրական, այսօրվա Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։

 

 

Վերլուծական