Հետևեք մեզ։

Երասխում Ադրբեջանի կողմից թիրախավորված գործարանի տնօրենը մանրամասներ է հայտնել

15:31, 15 հունիս 2023
Երասխում Ադրբեջանի կողմից թիրախավորված գործարանի տնօրենը մանրամասներ է հայտնել

Երասխում օրերս ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մետալուրգիական գործարանը կառուցող GTB հոլդինգ ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մետալուրգիական գործարանը Հայաստանի այլ հատվածներում կառուցելու տարբեր առաջարկներ են եղել, բայց նպատակաուղղված կերպով ընտրվել է Երասխը երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար։ 

«Իրենք փորձում են խոչընդոտել գործարանի կառուցումը, որովհետև թիրախավորում են տեխնիկան և աշխատող մարդկանց»,–ասաց Տիրան Հակոբյանը։

Նա ասաց, որ սյս պահին ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից գրեթե 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են

Նա նշեց, որ իրենք հաստատակամ են շարունակելու գործարանի կառուցման աշխատանքները, մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց, պատկան մարմինների հետ կոմունիկացիայից հետո կշարունակեն։ Ինչ վերաբերում է տուժածներին, ապա ընկերության տնօրենն ասաց, որ իրենց աշխատակիցներից երկուսն ունեն բեկորային վնասվածքներ, երեկ վիրահատվել են «Արարարատ» ԲԿ-ում։