Հետևեք մեզ։

2026-ի ընտրություններում մենք բացառիկ շանս ունենք երաշխավորելու երկարատև և անշրջելի խաղաղությունը. Ռուբինյան

12:42, 05 նոյեմբեր 2025
2026-ի ընտրություններում մենք բացառիկ շանս ունենք երաշխավորելու երկարատև և անշրջելի խաղաղությունը. Ռուբինյան

Երեկ ես նույնպես առաջադրվեցի ՔՊ կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Սա անում եմ երկու գլխավոր նպատակով.

1. 2026-ի ընտրություններում մենք բացառիկ շանս ունենք երաշխավորելու երկարատև և անշրջելի խաղաղությունը: Երաշխավորելու, որ տասնամյակներ շարունակ կունենանք հանգստություն մեր սահմաններին` առանց վախի մեր որդիների, եղբայրների, հայրերի ու ինքերս մեր կյանքերի համար: Տասնամյակներ, որոնք կօգտագործենք մեր երկրի տնտեսական զարգացմսն համար:

Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի:

2. 2026-ի ընտրությունները կաշառակերներն ու գողերը դիտարկում են որպես շանս` վերադառնալու իշխանության, որպեսզի շարունակեն զբաղվել իրենց սիրած գործով` ձեռքի հետ էլ մոտեցնելով իրենց միութենական երազանքները:

Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը նրանց չի տրվի, եթե ոչ` կտրվի:

Ընտրությունը Ձերն է»,-գրել է Ռուբինյանը։

Վերլուծական