Հետևեք մեզ։

Սա գործնականում նոր պատմություն է. ՀԿԵ ղեկավարը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարման մասին

14:01, 05 նոյեմբեր 2025
Սա գործնականում նոր պատմություն է. ՀԿԵ ղեկավարը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարման մասին


Սա գործնականում նոր պատմություն է. ՀԿԵ ղեկավարը ասել է Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարման մասին։ 

Ռուսական հացահատիկով բեռնված 15 վագոն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնի Վրաստանի, ապա նաև Հայաստանի տարածք, @ArmeniaSputnik-ի մամուլի կենտրոնում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Առաջիկա օրերին կհասնի նաև ղազախական հացահատիկը։

Մելնիկովն ընդգծեց, որ այժմ հնարավորություն կա կազմակերպել նաև կոնտեյներային գնացքների առաքումը Չինաստանից: Այս ամենը թույլ կտա բեռնաթափել նաև «Վերին Լարսը», ինչպես նաև իջեցնել Սև ծովով առաքման ծախսերը, նշեց նա։

Վերլուծական