Կովկասում իրադրությունը մշտական ուշադրություն է պահանջում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
\«Կարևոր է, որ մենք համաձայնեցնենք մեր գործողությունները: Այն ամենն, ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, որոնք տեղի ունեցան տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, Կովկասում, Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ուշադրությունը և խորհրդակցությունները», - ասել է Շոյգուն։
Արմեն Գրիգորյանը վստահեցրել է, որ «պատրաստ է հայտնելու մանրամասներ» տարածաշրջանում իրադրության մասին, և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։
Նոյեմբերի 5-ին Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը: Խորհրդակցության շրջանակներում Շոյգուն կանցկացնի մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ: