Հետևեք մեզ։

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. հունվարի 27-ին կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք երկրային բանակի օրը. ՔՊ-ական

15:06, 05 նոյեմբեր 2025
Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. հունվարի 27-ին կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք երկրային բանակի օրը. ՔՊ-ական

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ, այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով առաջարկում է հունվարի 27-ը սահմանել համապետական հիշատակի օր։

«Հունվարի 27-ին կհիշենք, կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք երկրային բանակի օրը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հայրենիքի համար զոհվածի կապը բանակի հետ առավել քան ուղիղ է։

ՔՊ-ականն ասաց, որ առաջարկում են հունվարի 27-ն ընդունել ոչ թե որպես սգո օր, այլ՝ հիշատակի օր։

«Մենք չենք առաջարկում ընդունել օր, որ միայն գնան գերեզման, մենք առաջարկում ենք ստեղծել օր, որի ընթացքում մարդիկ կայցելեն Եռաբլուր կամ այլ բնակավայրերի համապատասխան տեղեր, երբ զոհվածների հարազատները, ընկերները կգնան գերեզմաններ, դպրոցականները կայցելեն գերեզմաններ, կարող են լինել հատուկ դասեր, դպրոցականներին կարող են հանձնարարել շարադրություն գրել կոնկրետ հայրենիքի պաշտպանության համար զոհվածի մասին և այլն»,- ընդգծեց Ռուբինյանը։

Վերլուծական