Հետևեք մեզ։

Թե՛ ՀԷՑ-ի, և թե՛ մյուս բոլոր գործերի շրջանակում Հայաստանը լիովին իրականացնում է իր միջազգային պարտավորությունները․ Կարեն Անդրեասյան

15:26, 05 նոյեմբեր 2025
Թե՛ ՀԷՑ-ի, և թե՛ մյուս բոլոր գործերի շրջանակում Հայաստանը լիովին իրականացնում է իր միջազգային պարտավորությունները․ Կարեն Անդրեասյան

Լրագրողների հետ զրույցում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ Հայաստանը բոլոր արբիտրաժային վեճերի շրջանակում պատշաճ կերպով կատարում է իր միջազգային պարտավորությունները։

Նրա խոսքով՝ որևէ արբիտրաժային գործի վերաբերյալ մանրամասներ հրապարակել չի կարելի ոչ թե գաղտնիության կամ տեղեկատվություն թաքցնելու նպատակով, այլ որովհետև այդպիսի տեղեկատվության բացահայտումը արգելվում է արբիտրաժային կանոններով։

«Այս թեմայի հրապարակային քննարկումը կարող է վնասել Հայաստանի շահերին այն արբիտրաժային ատյաններում, որտեղ մենք պայքարում ենք բոլորիս շահերը պաշտպանելու համար», — ընդգծեց Անդրեասյանը։

Նա հավելեց, որ թե՛ ՀԷՑ-ի, և թե՛ մյուս բոլոր գործերի շրջանակում Հայաստանը լիովին իրականացնում է իր միջազգային պարտավորությունները։

 
 

Վերլուծական