Հետևեք մեզ։

«Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս լիովին չլուծված հարաբերությունների կարգավորման գործում զգալի է. Շոյգու

16:05, 05 նոյեմբեր 2025
«Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս լիովին չլուծված հարաբերությունների կարգավորման գործում զգալի է. Շոյգու

Ռուսաստանը միշտ արել է հնարավոր ամեն ինչ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար. Ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը՝ Շոյգուն։

 

Հակառակ դեպքում, նրա խոսքով, կարող է տպավորություն ստեղծվել, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որն արդեն լուծել է ութ կամ ինը հակամարտություն աշխարհում։

 

«Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս լիովին չլուծված հարաբերությունների կարգավորման գործում զգալի է, Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ հանդիպումից հետո։

 

Շոյգուն բարձր է գնահատել երկրների միջև ցանկացած հաղորդակցություն, այդ թվում՝ Նախիջևանը Հայաստանի՚ միջոցով Ադրբեջանին կապող ճանապարհը, բայց «Թրամփի ճանապարհ» տերմինը համարել է էկզոտիկ։

Վերլուծական