Հետևեք մեզ։

Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ. Զուրաբյան

16:34, 05 նոյեմբեր 2025
Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին  կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին`

- ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ,

- կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը,

- կորցրեցինք 5,000 մարդկային կյանք,

- հանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում,

- հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք,

- ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն,

- ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ,

և այդ ամենից հետո

- միևնույն է չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ,

- չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացում,

- մեզանից պահանջում են հանել Սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա,

- մեզանից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ,

- մեզանից պահանջում են 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան,

- մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնության «դենացիֆիկացիա», ներառյալ «տարածաշրջանային անվտանգության սպառնալիք»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում:

Հա, հաստատ վստահեցինք-»։

 

Վերլուծական