Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը համարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր ու հայտարարություններ, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա:
Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին այն մասին, թե իբր 20-րդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանի քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքում տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն։
Անդրադառնալով խաղաղության վերաբերյալ տարբեր գնահատականներին՝ նա ընդգծեց՝ խաղաղությունն այն է, որ ռուսական ցորենը երկաթուղով Ադրբեջանի տարածքով ներմուծվում է Հայաստան: Ռուբինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվում նաև ղազախական ցորեն։»
«Սա պատմական իրադարձություն է: Այսպիսի բան վերջին անգամ եղել է երևի 1991 կամ 1992 թվականին, այսինքն՝ պատերազմի ակտիվ փուլից առաջ»,-նշեց ԱԺ փոխնախագահը: