Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը

17:33, 05 նոյեմբեր 2025
Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը

Նոյեմբերի 5-ին ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ և անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը:

Վերլուծական