Հետևեք մեզ։

Մահացել է նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանը

20:43, 05 նոյեմբեր 2025
Մահացել է նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանը

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է.

«Ցավով հայտնում ենք, որ մահացել է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանը։

Նա դատավորի պաշտոնում աշխատել է 1999-2023 թվականներին։

Ռուբեն Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2025 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 17։00-20։00՚ը
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 7-ին, ժամը 13։00-ին նույն վայրից։

Ցավակցում ենք Ռուբեն Ներսիսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»:

Վերլուծական