Հետևեք մեզ։

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

21:08, 05 նոյեմբեր 2025
Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանություն եղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ դանակի մի քանի հարվածի հետքերով: 

Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատրարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Կայքի տեղեկություններով՝ սպանվածը 74-ամյա է կինն է, իսկ կասկածյալը 64-ամյա ամուսինը:  Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում: 

Վերլուծական