Հետևեք մեզ։

Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել․ չորս մարտական հաշվարկ է տեղում աշխատում

11:37, 06 նոյեմբեր 2025
Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել․ չորս մարտական հաշվարկ է տեղում աշխատում

Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Վերլուծական