Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է դպրոցներին տրամադրված էլեկտրոնային դաշնամուրների չօգտագործվելու խնդրին։
Նա պատմել է, որ այցելության ընթացքում նկատել է՝ դպրոցում դաշնամուրը բացակայում է։ Երբ հարցրել է, արդյոք դաշնամուր ստացել են, պատասխանել են՝ այո, բայց այն պահեստում է։ Փաշինյանը դժգոհել է այդ իրավիճակից՝ ընդգծելով, որ դաշնամուրները երեխաների համար են նախատեսված։
«Թող երեխաները նվագեն, թեկուզ փչացնեն, միայն թե մի պահեք պահեստում, դրեք բեմերի վրա»,– ասել է նա՝ միաժամանակ կատակով հավելելով, որ հույս ունի՝ երեխաները իր խոսքը բառացի չեն ընկալի ու դաշնամուրները չեն ջարդի։
Վարչապետի խոսքի հիմնական միտքն այն էր, որ դպրոցներին տրամադրված երաժշտական գործիքները պետք է ակտիվորեն օգտագործվեն՝ նպաստելով երեխաների ստեղծագործական զարգացմանը, այլ ոչ թե մնան չօգտագործված։