Հայաստանում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 6-ի նիստում՝ ներկայացնելով ուսուցիչների վարձատրությունները 2025թ սեպտեմբերի արդյունքներով:
«Հայաստանում սեպտեմբերի դրությամբ կա 2118 ուսուցիչ, որ ստանում է 300-400 հազար վարձատրություն, 863 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ ստանում է 500-600 հազար դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ՝ 600-700 հազար դրամ վարձատրություն և 2 ուսուցիչ՝ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն»,-ասաց վարչապետը:
Նա ընդգծեց՝ մյուս ուսուցիչները ևս կարող են անել նույնն ու այդ 2 ուսուցիչների նման ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն:
«Այսօր Հայաստանում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն»,-նշեց Փաշինյանը: