Հետևեք մեզ։

ՀԱԵ-ն չունի կաթողիկոս, կա մարդ, որն ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում. Փաշինյան

13:32, 06 նոյեմբեր 2025
ՀԱԵ-ն չունի կաթողիկոս, կա մարդ, որն ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:  

«Եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, և այդ երեխան ծնվել է իր՝ կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, կարո՞ղ է զբաղեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի գահը, այս հարցը ինչո՞ւ չի հնչում Հայաստանում: Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ: ՀԱԵ-ն չունի կաթողիկոս, կա մարդ, որն ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նաև Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ իր պնդումը, որն ավելի վաղ արել էր Ազգային ժողովում:

Փաշինյանն ասել էր, որ  Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը КГБ-ի գործակալ է։ 

«Այն փաստերն ու փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային միության ժամանակներից նա հավաքագրվել է, որպես ՊԱԿ գործակալ և դա փաստ է»,- ասաց Փաշինյանը:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ 

 

Վերլուծական