Հետևեք մեզ։

Հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի․ վարչապետը՝ Երևանի խցանումների խնդրի մասին

14:25, 06 նոյեմբեր 2025
Հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի․ վարչապետը՝ Երևանի խցանումների խնդրի մասին

Երևանի խցանումների խնդիրը շարունակում է խորանալ, և իրավիճակը գնահատվում է որպես ճգնաժամային։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ արդյոք հստակ առաջարկներ արդեն քննարկվե՞լ են վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբում, վարչապետը պատասխանեց, որ երևույթը ունի բազմաշերտ պատճառներ, սակայն գլխավոր գործոնը Երևանի փողոցներում չափից շատ մեքենաների առկայությունն է։ 

«Ես համարում եմ, որ իրավիճակը իրոք ճգնաժամային է։ Տարօրինակ էր հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը։ Հանձնարարել եմ, որ աշխատանքային խումբ ստեղծվի։ Նախ պետք է գնահատենք, թե ինչն է պատճառը, բայց մեծ հաշվով պատճառը մեքենաների աննախադեպ ծավալն է Երևանում։ Եվ պետք է հասկանանք՝ ինչպե՞ս վարվենք այդ երևույթի հետ»,-ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը չի բացառում, որ խնդրի կարգավորման համար դժվար լուծումների անհրաժեշտություն լինի։ 

«Հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի, բայց մենք պետք է ընտրություն կատարենք՝ կամ «յոլա ենք գնում», կամ լուծում ենք խնդիրը»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանի փողոցների կարողությունները անսահմանափակ չեն։ 

Փաշինյանի խոսքով՝ չնայած տեխնիկական բարելավումների և կարգավորումների հնարավորությունները միշտ առկա են՝ մեքենաների թվի շարունակական աճը խնդիրը դարձնում է համակարգային։  

Նա հիշեցրեց, որ էլեկտրական մեքենաների համար սահմանված արտոնությունները ևս նպաստում են դրանց քանակի աճին։

«Մեքենաների թիվն ահռելի է և ամեն օր շատանում է։ Ավելին՝ մենք էլ ենք որոշումներ կայացնում՝ էլեկտրական մեքենաների համար արտոնություններ սահմանելով, և դրանց թիվն էլ ավելի է մեծանում։ 

 

Վերլուծական