նոյեմբերի 6-ին, քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում։
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 56 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է «Chevrolet», «ՎԱԶ 2107» և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել էին մանրամասներ վթարից. «Վարորդը ավտոբուսը կայանել է, իջել էր միջից, որպեսզի գնումներ կատարի ու այդ ժամանակ ավտոբուսն ինքնաբերաբար հետ է ընթացել ու բախվել նշված ավտոմեքենաներին»։