Հետևեք մեզ։

Ես պատրաստ չեմ ապրել ադրբեջանցիների հետ. ՔՊ-ական

13:08, 07 նոյեմբեր 2025
Ես պատրաստ չեմ ապրել ադրբեջանցիների հետ. ՔՊ-ական

ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքն անձամբ պատրաստ չէ ապրել ադրբեջանցիների հետ։ Նրա խոսքերով՝ սա իր անձնական դիրքորոշումն է, և չնայած պատմականորեն եղել են ժամանակներ, երբ հայերն ու ադրբեջանցիները ապրել են կողք կողքի, ներկայում նման հարց չի քննարկվում ոչ մի բանակցային ձևաչափում։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ խաղաղության նախաստորագրված համաձայնագրում նման դրույթներ չկան, և խոսքը որևէ վերադարձի մասին չէ։ Նա օրինակ է բերել հնարավոր ապագա իրավիճակ՝ ասելով, որ գուցե տարիներ անց ադրբեջանցիները գան որպես զբոսաշրջիկ՝ տեսնելու Հայաստանի տեսարժան վայրերը, ինչպես հայերն էլ կարող են այցելել Ադրբեջան, սակայն դա չի նշանակում համատեղ ապրելու կամ վերադարձի գաղափար։

 

 
 

Վերլուծական