Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չափազանց կարեւոր նշանակություն ունի։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է TRT World հեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ վերջին 35 տարիներին Վրաստանը շատ կարեւոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։
«Վրաստանը շարունակում է չափազանց կարեւոր դեր խաղալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,- ավելացրել է Կոբախիձեն։