Հետևեք մեզ։

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են․ նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ «Փաստինֆո»

15:27, 07 նոյեմբեր 2025
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են․ նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ «Փաստինֆո»

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։  ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆոն», նրա լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է քրեական հետապնդում իրականացվելու՝ դեռևս հայտնի չէ։

 
 

Վերլուծական